News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը


ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այցն Իրան և Ադրբեջան իրականացվել է Ռուսաստանի շահերից ելնելով։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը։ Նա պարզանանել է, որ Ռուսաստանին նոր ճակատներ պետք չեն, նրան ճանապարհներ ու հարաբերություններ են պետք։

«Մեզ համար իրավիճակն այլ կլիներ, եթե Հայաստանի իշխանությունները գնային Մոսկվա, այնտեղ քննարկեին հարցեր, որից հետո Ռուսաստանը կհավաստիացներ, որ կանի ամեն ինչ Հայաստանի հետ հարաբերությունները պահպանելու համար և կզգուշացներ մյուսներին, որ չփորձեն օգտվել իրավիճակից և մտքներով չանցնի Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնել»,- նշել է Պողոսյանը։

Նա հավելել է, որ ժամանակին նման հայտարարություններ են եղել, մասնավորապես՝ 1990-ականների սկզբին դրա մասին խոսել է ՌԴ պաշտպանության նախարարը։

«Երբ պետք եղավ ռուս սահմանապահներին դուրս բերնել «Զվարթնոց» օդանավակայանից, կազմակերպվեց (Հայաստանի վարչապետի - խմբ.) այցը Ռուսաստան»,- նշել է քաղաքական գործիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ