Դատավճռի ընթերցման ժամանակ ասվել է, որ գլխավոր մեղադրյալ Կոնովալովը մեղավոր է ճանաչվել նրանում, որ պայթուցիկ սարքը բերել է մետրո եւ պայթեցրել:

Երկրորդ մեղադրյալ Վլադիսլավ Կովալեւը մեղավոր է ճանաչվել պայթուցիկ սարքը գործողության մեջ դնելուն մասնակցելու համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Կոնովալովը մեղավոր է ճանաչվել նաեւ 2008թ. հուլիսին` Անկախության օրը, պայթյուն կազմակերպելու մեջ: Պատժաչափն առայժմ չի հրապարակվում:

Հիշեցնենք, որ դատախազն ավելի վաղ պահանջել էր 25-ամյա Դմիտրի Կոնովալովի եւ Վլադիսլավ Կովալեւի  նկատմամբ պատժի ծայրահեղ չափը կիրառել` մահապատիժ:

Բելառուսցի իրավապաշտպանները մեղադրյալների մեղքը ապացուցված չեն համարում եւ լրացուցիչ հետաքննություն են պահանջում: