Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Նոր Նորքում ապօրինի ծառահատում է իրականացրել։
«Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Նոր Նորք վարչական շրջանի միջեւ ընկած Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատում է իրականացրել: Համայնքային տարածքը, որը տարիներով ի վեր ապօրինի զավթած է եղել, տարածքի ծառերը հատել են, քոքահան են արել եւ վառել են: Ծառերը կենսունակ են եղել, իմ ունեցած տեղեկություններով այս տարածքի նախկին տերերը ասել են, որ Վիտալի Բալասանյանը իրենց ոչինչ չի ասել, մտել է տարածք եւ ծառահատում է արել»,-ասաց նա:
Ակտիվիստը տեղեկացրեց, որ այս մասին հայտնել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, որը ասել է, որ երկուշաբթի օրը զբաղվելու են այդ խնդրով:
Վիտալի Բալասանյանը, որը այդ պահին գտնվում էր տարածքում, որեւէ մեկնաբանություն չտվեց, թե ինչու է ծառահատում իրականացրել:











