News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Հայաստանն Աջարիային կապող ուղիղ ավտոմայրուղու շինարարության գործում սպառնալիք է տեսնում, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

«Այս նախագիծը կարող է ժողովրդագրական խնդիրներ առաջացնել Վրաստանում»,- «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտնել է Շեւարդնաձեն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած այցի ընթացքում  իր գործընկեր Միխայիլ Սահակաշվիլիի հետ քննարկել է ճանապարհի շինարարությանն առնչվող հարցեր:  Նրանք պայմանավորվել են արագացնել Հայաստանն ու Բաթումին միացնող ճանապարհի շինարարության գործընթացը: Սահակաշվիլին նշել է, որ դա ավելի կմեծացնի հայ զբոսաշրջիկների հոսքը Վրաստան:

Միեւնույն ժամանակ, Շեւարդնաձեն վախենում է ժողովրդագրական պատկերի փոփոխությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ