News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Աղայան փողոցում իրար են բախվել «Միթսուբիշի Պաջեռո» եւ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով, վթարի արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր են տեղափոխվել «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի 2 եւ «Միթսուբիշի Պաջեռո»-ի 1 ուղեւորները: Նրանց ինքնությունն առայժմ չի հաջողվել պարզել:

Վիրավորներին մեքենաներից դուրս են բերել վթարին ականատես քաղաքացիները:

Վթարի հետեւանքով հրդեհ է բռնկվել, դեպքի վայր են մեկնել Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարարները` վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին հանգցնում են «Միթսուբիշի Պաջեռո» մեքենայի հրդեհը:

Տեղում էին  նաեւ Լոռիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Կամո Կարապետյանի գլխավորությամբ:

Այս պահին Աղայան փողոցի երթեւեկությունը կաթվածահար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ