News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր`դեկտեմբերի 6-ին, ընդունել է 50 քաղաքացիների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը: NEWS.am-ին ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վեց ծնողներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, զինհաշմադամներ, պահեստազորի սպաներ, բանակում ծառայող զինվորների ծնողներ: Զոհված զինծառայողների ծնողները իրենց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել անձամբ պաշտպանության նախարարից: Սեյրան Օհանյանը, լսելով նախաքննության վերաբերյալ ծնողների դիտարկումները, հանձնարարություններ է տվել պատասխանատու ստորաբաժանումներին` նախաքննության վերաբերյալ ծնողների նկատառումները մանրակրկիտ ուսումնասիրելու եւ մասնագիտական եզրակացություններ ներկայացնելու վերաբերյալ: Ընդունելությանը մասնակցած զինհաշմանդամների, ազատամարտիկների, զինծառայողների ծնողների, զոհված ազատամարտիկների հարազատների խնդիրները հիմնականում սոցիալական, առողջական ու բնակարանային հարցերին էին վերաբերում: Պաշտպանության նախարարը քաղաքացիների հարցերի մեծ մասին տվել է դրական պատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ