News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Թուրքիան որոշել է արագացնել հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու աշխատանքները, ի պատասխան նրա, որ վերջերս Ռուսաստանն ու Իրանը բացահայտ սպառնացել էին Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության կայանքները Թուրքիայում տեղակայելու վերաբերյալ։

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝  Ռուսաստանի եւ Իրանի սպառնալիքներից անհանգստացած Թուրքիան սկսել է արագացնել հակաօդային պաշտպանության կայանքներ ձեռք բերելու աշխատանքները։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության կայանքները տեղադրվելու են Մալաթիայում, որը չի կարող պաշտպանել երկրի արեւելյան հատվածները, ինչի համար Թուրքիան նախատեսում է իր պաշտպանական համակարգը ստեղծել։

Թուրքիային առաջարկներ են ներկայացրել  3 երկրներ՝ Ռուսաստանը՝ S-300 եւ S-400, Չինաստանը՝ HQ-9 եւ ԱՄՆ-ը՝ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային կայանքներով։

Նշվում է, որ հիշյալ առաջարկների մեջ քիչ հավանական է չինականը, քանի որ նրա հարվածի հեռավորությունը զիջում է մյուս երկուսին։ Ռուսականը նախընտրելու դեպքում, այն չի սինխրոնիզացվի Մալաթիայում տեղադրվելիք ՆԱՏՕ-ի կայանքների հետ։ Ուստի, Թուրքիան կարող է նախընտրել ամերիկյան Patriot-ները, որոնք հանգիստ կսինխրոնիզացվեն ՆԱՏՕ-ի կայանքների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ