News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արձակագիր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայության աշխատակից, Արմեն Օհանյանին ազատ են արձակել: Այս լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է հենց ինքը` Արմեն Օհանյանը: Հիշեցնենք, որ առավոտյան նրան տարել էին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն:

Նրա խոսքով, քննչական վարչությունում ինքը հրաժարվել է առանց փաստաբանի ներկայության պատասխանել իրավապահների հարցերին:

Իրեն բերման ենթարկելու հանգամանքների մասին Օհանյանը նշել է. «Սկզբում   իրավապահ մարմինների երեք աշխատակիցներ եկան, սակայն երբ ես ծանուցագիր եւ բացատրություն պահանջեցի, ասացին, որ ծանուցագիրը կբերեն: Բայց ծանուցագրի փոխարեն եւս երեք աշխատակիցներ եկան: Միասին նրանք ինձ բերման ենթարկեցին: Ամեն ինչ հարթ ընթացավ,  նրանց պահվածքը շատ բարեկիրթ էր: Այսօր ժամը 16:00-ին իմ փաստաբանի ներկայությամբ ես կպատասխանեմ ԱԱԾ-ի հետաքննության վարչության աշխատակիցների հարցերին»:

Ինչ վերաբերում է գործին, որի համար իրեն կանչել են, Օհանյանը նշեց, որ գործում  շրջանառվում է իր մտերիմ ընկերներից մեկի անունը, որը չի ցանկանում հայտնել.  «Հավանաբար նրանք մտածել են, որ եթե նա իմ մտերիմ ընկերն է, ես կարող եմ ինչ-որ տեղեկություն ունենալ: Բնականաբար, ես ոչ մի առնչություն  չունեմ ոչ կրթության ոլորտի, ոչ էլ կեղծ վկայականների հետ»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ իրեն ԱԱԾ քննչական վարչություն տանելը քաղաքական ենթատեքստ չունի, իսկ հարցաքննության կանչելու մեթոդը տարածված է. «Հաճախ մարդկանց առանց ծանուցագրի առկայության են հարցաքննության կանչում: Ուղղակի տվյալ դեպքում ես հարցին հնչեղություն տվեցի: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզապես իրենց գործն են անում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ