News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Հուսեյն Իբրահիմին հայտնել է, թե Իրանում պլաններ կան, թե ինչպես չեզոքացնել Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգը եւ ցանկացած հարձակման դեպքում Իրանը հաստատ հարվածելու է դրանց:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը,  իրանցի պատգամավորը «Շարք» թերթին տված հարցազրույցում ասել է, թե Թուրքիայում գտնվող թիրախներին հարվածելը Իրանի բնական իրավունքն է եւ այն հաստատ կիրագործվի:

Հուսեյն Իբրահիմին հիշեցրել է Իրանի օդուժերի հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեյի խոսքերը, ով բաց տեքստով սպառնացել էր Թուրքիային` շեշտելով, թե Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում Իրանն առաջինը հարվածելու է Թուրքիային: «Գեներալ Հաջիզադեյի խոսքերը լրիվ տեղի են: Մեր դեմ հարձակման դեպքում, պաշտպանվելը բնական իրավունք է»,-ասել է Հուսեյն Իբրահիմին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ