News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում, այսօր` դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2011 թվականին կատարված աշխատանքները եւ 2012 թվականի աշխատանքային ծրագիրը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի անդամները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքները եւ հանդես եկել առաջարկություններով: Փաստելով, որ հանձնաժողովի աշխատանքները թեեւ դանդաղ, բայց որոշակի արդյունք են տվել 2011թվականի ընթացքում` նիստի մասնակիցները արձանագրել են, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներից տարվա ընթացքում Հայաստան է վերադարձել Արթուր Բադալյանը, եւս երեք հայ ռազմագերիների ադրբեջանական կողմը ուղարկել է երրորդ երկիր: 2011թվականի ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել մեկ ռազմագերու, եւս մեկին էլ ուղարկել է երրորդ երկիր:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ 2012թվականին հանձնաժողովը միջազգային կառույցների հետ համագործակցությունը ավելի է խորացնելու` Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը եւս ապահովելու համար:

Նիստի ավարտին պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողովի մի քանի անդամներ պարգեւատրվել են պատվոգրերով եւ գերատեսչական մեդալներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ