Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը: