ԱԺ շենքում այսօր՝ հունվարւի 20-ին, լրագրողները ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր ՍԻրունյանից հետաքրքրվեցին, թե չի՞ ափսոսում և չի՞ զղջում ֆեյսբուքում հնչեցրած իր հայհոյանքների, ատելության խոսքի համար:
Ի պատասխան ՍԻրունյանը միայն ասաց. «Այս պահին մենկաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք հետո զրուցենք»:
Հարցին՝ ծանո՞թ է քաղհասարակության ներկայացոեւցիչների՝ իր նկատմամբ հնչող քննադատությանը, նա արձագանքեց. «Ես ուրախ եմ, որ մենք ունենք քաղհասարակություն»:
Նա այդպես էլ չպատասխանեց, թե արդյոք զղջում է իր գրածների համար թե ոչ՝ խոստանալով ավարտելուց հետո զրուցել լրագրողների հետ:











