News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս միջազգային տարբեր հարթություններում  զգալիորեն փոխվել է Հայաստանի ընկալումը, դրա ապացույցն է նաեւ ԵԽԽՎ վերջին բանաձեւը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է   ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Նշեմ, որ նախկինում, հատկապես 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո,  նման դրական փաստաթուղթ չէր եղել: Այն շատ կարեւոր է, հատկապես տարածաշրջանի մնացած երկրների հետ համեմատած: Այս առումով առանձնանում են Վրաստանն ու Հայաստանը:  Որպես Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ` ուզում եմ ասել, որ Հայաստանում նոյեմբերի 2-3-ը կայացած վերջին նիստի ընթացքում համատեղ հայտարարություն է ընդունվել:  Նաեւ ակնհայտ էր, որ ԵՄ-ն շատ դրական է գնահատում Հայաստանում կատարվող բարեփոխումների ընթացքը, իհարկե, դրա հետ մեկտեղ ընդգծելով մտահոգիչ կողմերը», - ասել է Զոհրաբյանը:

Պատգամավորի կարծիքով, չնայած բազմաթիվ դժվարություններին, Ադրբեջանի կողմից մշտական խոչընդոտներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են. «Կարծում եմ, որ համանախագահները եւ միջազգային հանրությունը գնալով ավելի են համոզվում, որ խոչընդոտներ ստեղծողն Ադրբեջանն է:   Ես բազմիցս նշել եմ, որ Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշմամբ պայմանավորված` անկողմնակալ մոտեցում եմ ակնկալում այդ կառույցներից»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` նա նշել է, որ գործընթացը հասել է փակուղու: Սակայն կարեւորն այն է, որ Թուրքիան միջազգային հանրության առջեւ կրկին ապացուցեց`իր ներկայիս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում երիտթուրքերից, իսկ Հայաստանը ամրապնդեց հուսալի գործընկերոջ իր համբավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ