News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը կարծում է, որ իշխանությունների վարած սխալ տնտեսական քաղաքականության արդյունքում ժողովուրդը այն աստիճանի է հասել, որ զանգվածաբար իրենց մանուկ երեխաներին տալիս են բռնաբարության` փող աշխատելու համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նկատեց Ֆելիքս Խաչատրյանը, նկատի ունենալով Ախթալայում ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից մանկապղծությամբ զբաղվելու փաստերը:

«Այ սա մեր գլխավոր «ձեռքբերումներից» մեկն է 2011թ-ին: Սա մեր բոլորիս ամոթն է, բայց իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար»,- ավելացրեց Ֆելիքս Խաչատրյանը:

Բանավեճին հրավիրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը նկատեց, որ ընդդիմությունն այլ ոլորտներ ունի իշխանություններին քննադատելու եւ պետք չէ հասնել այն աստիճանի, որ ֆիզիկական արատ ունեցող մարդկանց համար իշխանություններին մեղադրեն:

«Ես ասում եմ, որ ժողովուրդը այնքան է բարոյալքվել, որ, շատ կներեք, իջել է անասունի մակարդակի, որ իր մատղաշ երեխային տալիս  է բռնաբարության փող աշխատելու համար»,- պնդեց Ֆ. Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ