News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել մեկնաբանություններով` կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ճնշող մեծամասնությամբ ընդունումը մեծացնում է աճող միջազգային կոնսենսուսը, ինչպես նաեւ ավելացնում ճնշումը Թուրքիայի նկատմամբ Հայոց ցեղասպանության արդար լուծման հարցում: Ֆրանսիայի դիրքորոշումն ընդգծում է անհրաժեշտությունը, որ ԱՄՆ նախագահը եւ Կոնգրեսը, վերջապես, մերժեն Հայոց ցեղասպանության հարցում բերան փակելու թուրքական քաղաքականությունը: Մենք նշում ենք այս իրադարձությունը, կոչ անելով Բարաք Օբամային կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը, ինչպես նաեւ Կոնգրեսին` քվեարկության դնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 304-րդ բանաձեւը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ