News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին շատ քիչ ժամանակ է մնացել, սառը ձմեռային օդը լցված է սպասումներով եւ Google-ը շնորհավորում է իր բոլոր օգտագործողներին առաջիկա տոների կապակցությամբ: Եթե դուք սեղմեք նկարի վրա, ապա կկարդաք հետեւյալ գրությունը. «Google-ը բոլորին ցանկանում է ուրախ տոներ»:

Happy Holiday-ը կազմված է Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին նվիրված նկարներից` Google բառի ամեն տառով: «G» տառի տակ ներկայացված է ձյունե փաթիլ, երկու «oo» տառերի տակ` Սանտա Կլաուս եւ զանգակ, «l» տառի տակ` մոմիկ, իսկ «e» տառի տակ` նվերներով լի տուփ: Մուգ ֆոնը խորհրդանշում է գիշերային երկիրնքը, քանի որ հենց գիշերն են կատարվում բոլոր Ամանորյա ցանկություններն ու հրաշքները:

Նկարները երգում ու պարում են Jingle Bells երգի հնչյունների ներքո:

Նշենք, որ Սուրբ ծնունդը քրիստոնեական ամենակարեւոր տոներից մեկն է: Կաթոլիկ աշխարհն ու ուղղափառ երկրների մի մասն այն նշում է դեկտեմբերի 25-ին, ռուս ուղղափառները` հունվարի 7-ին, իսկ Հայ առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ