Նորմալ քաղաքական պրոցեսներ են ընթանում, ընտրողները գալիս են, ընտրում են, ինչպես այստեղ, այնպես էլ Գյումրիում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, որը նույնպես գտնվում էր Փարաքարում:

Հարցին, թե ինչու էին մեքենաներ հավաքված Լյուդվիգ Գյուլնազարյանի տան մոտ, նույնիսկ սոցապ նախարարն էր գնացել, Մեխակյանը ասաց, որ չգիտի էլ ոնց պատասխանի, քանի որ Գյուլնազարյանը եւ նախարարը ընկերներ են, նման ակտիվություն կարող է լինել նաեւ այլ ՔՊ-ականների տների մոտ:

Դիտարկմանը, թե Փարաքարում քվեարկությանը մարդիկ են տարվել, նա ասաց, որ նման բան չի եղել:

Հարցին, թե արդյոք կստանա ձայների մեծամասնությունը ՔՊ-ական թեկնածուն, Մեխակյանը նշեց, որ ամեն ինչ արել են, որ իրենց ծրագրերին ծանոթանալով բնակիչները իրենց ձայնը տան ՔՊ-ին, հավաքեն 50+ ձայներ:

Դիտարկմանը, թե կրակոցների հետ կապված Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց, Մեխակյանը նշեց, որ դա լրիվ ուրիշ դեպք էր, Մերձավանի կրակոցներ հետ էլ կապված չէր:

Մանրամասները՝ տեսանյութում: