News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին Երեւանում գրանցվել է բնակարանների գնի աճ հոկտեմբերի գների համեմատ: Սակայն գնի բարձրացումը հետճգնաժամային միտումների փոփոխության արդյունք չէ: Փորձագետները նշում են, որ ամեն տարի էլ նոյեմբերին բնակարանների պահանջարկը մեծանում է: Աճում է նաեւ բնակարաների եւ առանձնատների առք ու վաճառքի գործարքների թիվը: Պոտենցիալ գնորդները ցանկանում են բնակարանամուտը կատարել մինչեւ ցուրտ եղանակը:

Սակայն թանկացում եղել է մայրաքաղաքի ոչ բոլոր համայնքներում: Արաբկիրում բնակարանների 1 քմ-ի գինը նվազել է 6,7 հազար, Քանաքեռ-Զեյթունում` 5,1 հազար, իսկ Ավանում` 6,7 հազար դրամով: Գնի բարձրացման ռեկորդը Կենտրոնում է` 15,9 հազար դրամ: Աջափնյակում գնաճը եղել է 6,3 հազար դրամ, Էրեբունիում` 6,2 հազար, Նոր Նորքում` 4,5 հազար, իսկ Դավիթաշենում` 4 հազար:

Սակայն անցած տարվա նոյեմբերի համեմատ մայրաքաղաքում բնակարանի գինը նվազել է միջինը 6,9 հազար դրամով կամ 2,6 տոկոս: Էժանացում չի եղել Կենտրոնում (աճը` 1 տոկոս), Նոր Նորքում (1,3 տոկոս), Ավանում (2,2 տոկոս) եւ Աջափնյակում (1,9 տոկոս). Բայց ընդհանուր առմամբ` գերակշռել է գների նվազման միտումը:

Երեւանում 63,1 քմ երկու սենյականոց բնակարանի միջին գինը այս տարվա նոյեմբերին 16,3 միլիոն դրամ էր եւ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ էժանացել է 400 հազար դրամով: Կենտրոնում նոյեմբերին բնակարանի գինը 1,8 անգամ գերազանցել է միջին տարեկան գինը:

Բարձր պահանջարկը կանխորոշել է բարձր գինը Կենտրոնում` 28,5 միլիոն դրամ: Արաբկիրում «միջին» բնակարանը նոյեմբերին 21,2 միլիոն դրամ էր: Եռյակը եզրափակում է Քանաքեռ - Զեյթունը` 16,5 միլիոն դրամ: Ավանում միջին գինը 15,3 միլիոն դրամ է, Մալաթիա – Սեբաստիայում` 13,9 միլիոն դրամ,

Դրամի նկատմամբ մեկ տարում դոլարի 5,9 տոկոս արժեւորման արդյունքում` 63,1 քմ երկու սենյականոց բնակարանի միջին գինը մեկ տարում նվազել է 3,7 հազար դոլարով` մինչեւ 42,5 հազար դոլար: Առավելագույն անկումը եղել է Արաբկիրում: «Միջին» բնակարանը էժանացել է 8 հազար դոլարով` մինչեւ 55,3 հազար դոլար: Ավանում անկումը կազմել է 1,5 հազար դոլար, Քանաքեռ – Զեյթունում` 5,8 հազար դոլար: Կենտրոնում անկումը եղել է 3,6 հազար դոլար` մինչեւ 74,5 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ