News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր ցավակցություններն է հայտնել Գեւորգ Վարդանյանի հարազատներին:

Ռուսաստանի նախագահի հեռագրում մասնավորապես ասված է.

«Վախճանվել է Գեւորգ Անդրեեւիչ Վարդանյանը` լեգենդար հետախույզը, իսկական հայրենասերը, վառ եւ յուրօրինակ անձնավորությունը: Նա գերազանց օպերացիաների մասնակից է եղել, որոնք մտել են պատմության մեջ:

Գեւորգ Անդրեեւիչը վախճանը անվերականգների կորուստ է նրա հարազատների, եւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել եւ գնահատել են այդ հիանալի մարդուն»:

Հեռագրից մի հատված տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ հունվարի 10-ին, Մոսկվայում, 87 տարեկան հասակում, մահացել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանը: Նախնական տվյալներով, նրան կհուղարկավորեն հայրենիքում, Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ