News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության նախարարությունը ժխտել է զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, որն իբր տեղի է ունեցել հունվարի 12-ին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ այդ տեղեկությունը, ինչպես նաեւ նախորդ այդպիսի տեղեկությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ ցույց են տալիս ադրբեջանական «քարոզիչների» սահմանափակությունը: «Ինչպես երեւում է, հարեւան երկրի ՊՆ-ն մշակել է տեքստ եւ ամեն օր տարածում է այն, միայն փոխելով այսպես կոչված խախտումների վայրերը: Այդ մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը: Ղարաբաղյան կողմը հավատարիմ է հրադադարի պահպանմանը»,-շեշտել է Սենոր Հասրաթյանը:

ԼՂՀ ՊՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ադրբեջանական կողմից նման քայլերը ձեռնարկումը նպատակ ունի գրավել միջազգային հանրության ուշադրություն, բացի այդ, այն որոշակի ներքաղաքական նպատակներ է հետապնդում. «Սակայն միջազգային հանրությունը իրազեկ է, թե ինչ է տեղի ունենում իրականում, այնպես որ նման փորձերը ցանկալի արդյունքի չեն հանգեցնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ