News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունվարի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է երկու նոր վճիռ` պաշտպանելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երկու երիտասարդների իրավունքները` «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործերով:

Նշված գործերով երկու դիմումատուներն էլ «Եհովայի վկաներ» են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունից:

Երկու դիմումատուները` Հայկ Բուխարատյանն ու Աշոտ Ծատուրյանը, 2003-ին Հայաստանի իշխանությունների կողմից դատապարտվել էին 2 տարվա ազատազրկման` զինծառայությունից հրաժարվելու համար: Նրանք դիմել էին Եվրոպական դատարան` նշելով, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները:

Նշենք, որ ըստ «Եհովայի վկաներ» կազմակերպության, ներկա դրությամբ, վերջերս Հայաստանում դատապարտվել են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող եւս 5 երիտասարդ:

Նշենք, որ Հայաստանում գործում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, որը կրոնական համոզմունքներից ելնելով զինծառայությունից հրաժարվողներին հնարավորություն է տալիս այլընտրանքային ծառայության անցնել: Սակայն շատ հաճախ կրոնական այս կամ այն ուղղությանը պատկանող երիտասարդները հրաժարվում են նաեւ այլընտրանքային ծառայությունից, նշելով, թե այդ դեպքում եւս իրենք ենթարկվում են պաշտպանության նախարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ