News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը պատրաստվող ակումբներից առաջինն արտասահմանյան հավաքի մեկնում է Դիլիջանի «Իմպուլսը»: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Մոսկվայում հաջողությամբ մասնակցել է «Pro» մարզչական արտոնագրի հերթական պարապմունքներին եւ վերադարձել է հայրենիք:

Հունվարի 15-ից «Իմպուլսը» հավաքը կսկսի Սոչիում, որտեղ էլ կանցկացնի երեք ստուգողական հանդիպում: Նախորդ մրցաշրջանի համեմատ թիմում կան որոշակի փոփոխություններ: Զավեն Բադոյանը տեղափոխվեց Բելառուսի ԲԱՏԷ: Մի քանի ակումբներ հետաքրքրված են պաշտպան Ջուլիանո Խիմենեսի ծառայություններով: Այժմ ընթանում են բանակցություններ Խիմենեսի տեղափոխության վերաբերյալ: Սոչիում թիմի հետ չի լինի նաեւ Իլյաս Ալհասանը, որը խնդիրներ է ունեցել վիզայի հետ:

Հավաքին զուգընթաց կշարունակվի նաեւ սելեկցիոն աշխատանքը: Արդեն հայտնի է, որ «Իմպուլսում» փորձաշրջան կանցնի մակեդոնացի հարձակվող Ֆիլիպ Տիմովը: Թիմի վերջնական կազմը հայտնի կլինի առաջնության մեկնարկից առաջ: Սոչիից հետո «Իմպուլսը» երկրորդ հավաքը կանցկացնի Կիպրոսում:

Հիշեցնենք, որ Հայաստանի անցած տարվա առաջնությունում «Իմպուլսը» գրավեց 6-րդ տեղը:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ