«Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» երթը հասավ ԱԱԾ, որտեղ մեծաթիվ ոստիկանական  ուժեր են կուտակված։

Հիշեցնենք, որ երթը սկզիբ է առել Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց, որտեղ մինչ այդ մեծ հավաք է տեղի ունեցել։ Ելույթ են ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, հոգեւորականներ։

Երթի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Սամվել, Սամվել» եւ երթի կարգախոսը՝ «Պայքար՝ մեր ձեւով»։

Հավաքին եւ երթին ներկա է նաեւ Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ կինը եւ երեխաները, ինչպես նաեւ գործարարի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը որդու՝ Նարեկ Կարապետյանի հետ։