News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է VDS (Virtual Dedicated Server) ծառայության գործարկման մասին: Իրավաբանական անձանց համար հատկացված վիրտուալ սերվերի ծառայության կոմերցիոն գործարկումը կսկսվի 2012թ. հունվարի 20-ին` ընկերության տվյալների կենտրոնի (Data Center) հիման վրա:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 512 ՄԲ հատկացված օպերատիվ հիշողությամբ «VDS 10 GB» ծառայության ամսական բաժանորդավճարը կազմում է 10000 դրամ: Սկավառակի ծավալի (HDD) հավելյալ յուրաքանչյուր 1 ԳԲ-ի համար ամսական վճարը կազմում է 500 դրամ, իսկ օպերատիվ հիշողության (RAM) լրացուցիչ յուրաքանչյուր 128 ՄԲ` 1000 դրամ: Ռեսուրսների հասանելիությունն ապահովվում է արտաքին կապուղիների համար` 20 Մբվ, իսկ ներքին կապուղիների համար` 100 Մբվ արագությամբ:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերության տվյալների կենտրոնը խոշորագույնն է երկրում եւ հագեցված է ամենաժամանակակից սարքավարումներով, կապի արագագործ կապուղիներով` սեփական օպտիկամանրաթելային գծերի միջոցով: Մոնիթորինգի ավտոմատացված համակարգերն ապահովում են աշխատունակության շուրջօրյա դիտարկումը, իսկ տեխնիկական ու ծրագրային ապահովումն երաշխավորում է ընկերության եւ նրա գործընկերների համակարգերի կայուն աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ