News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովան հունվարի 20-ին տոնում է 60-ամյակը: Իր հոբելյանը երգչուհին նշում է բոլորից հեռու` Մայամիում, հարազատների եւ ընկերների հետ:

«Ես շատ ծրագրեր ունեմ, որոնք պետք է հասցնեմ իրականացնել: Առաջիկայում իմ հրաժեշտի շրջագայությունն է լինելու, որի նախապատրաստական աշխատանքները լայն թափով իրականացվում են»,-ասել է երգչուհին: Տոնական համերգը տեղի կունենա «Օլիմպիական» համալիրում մարտի 7-ին եւ կոչվելու է «Հրաժեշտի շրջագայություն: Շոու` ընկերների եւ հյուրերի մասնակցությամբ»:  Երգչուհին խոստանում է կատարել գրեթե բոլոր հիթերը, ինչպես նաեւ բացարձակապես նոր երգեր, կլինեն նաեւ անակնկալներ: Ռուսաստանի մայրաքաղաքից հետո նա պատրաստվում է հանդես գալ նաեւ ԱՊՀ երկրներում, Եվրոպայում եւ Ամերիկայում: Բեմը լքելու իր որոշման մասին Ալեգրովան հայտարարել էր  անցած տարեվերջին, գրում է  km.ru-ն:

Նշենք, որ Իրինա Ալեգրովան ծնվել է 1952թ-ին Դոնի Ռոստովում: Նրա հայրը  թատրոնի ռեժիսոր, դերասան, ՌԽՍՖՀ  եւ Ադրբեջանական ԽՍՀ  վաստակավոր արտիստ,  հայազգի Ալեքսանդր Ալեգրովն էր:  Իրինա Ալեգրովայի ստեղծագործական վերելքն սկսվեց 1990-ականներին: 2010 թ-ին նա արժանացավ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ