News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ողջունում է  Ֆրանսիայի Սենատի կողմից հունվարի 23-ին ընդունված ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին:

Խորհրդի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ձախակողմյան եւ աջակողմյան սենատորներն ընդունեցին օրինագիծը, որը թույլ է տալիս պաշտպանել մարդկային արժանապատվությունը, ինչպես նաեւ արդյունավետ կերպով պայքարել ժխտողականության ցանկացած հրապարակային դրսեւորման դեմ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը եւ ժխտողականության դեմ պայքարին աջակցող բոլոր ֆրանսիացիները  հպարտությամբ եւ երախտագիտությամբ են նշում այս հաղթանակը եւ շնորհակալույթուն են հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, կառավարությանը, խորհրդարանականներին այն բանի համար, որ կատարեցին իրենց խոստումը` չնայած արտաքին ճնշմանը եւ երկրի ներսում պառակտում առաջացնելու փորձերին: Սա խաղաղության, արդարության, հույսի եւ արժանապատվության ուղերձ է,  որը Ֆրանսիան, հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանի իր կոչմանը,  նորից ուղղեց միջազգային հանրությանը: Երկրի ղեկավարի կողմից վավերացումից հետո այս օրենքը կդառնա Հանրապետության Օրենքը»,-ասված է խորհրդի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ