News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` հունվարի 26-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վալենտին Սոբոլեւի գլխավորած պատվիրակությանը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նախորդ տարեվերջին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջեւ ստորագրված համագործակցության 2012-2013թթ. ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ: 

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները ըստ սահմանված ժամանակացույցի արդյունավետորեն իրականացվում են եւ այս համատեքստում կարեւորել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի` Հայաստան կատարելիք առաջիկա այցը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը` այդ թվում սահմանային անցակետերի արդիականացման եւ վերազինման, ինչպես նաեւ սահմանապահների վերապատրաստման համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, ռազմարդյուանբերության ոլորտում համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի, ինչպես նաեւ քննարկվել է ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնների ստեղծման նախաձեռնությունը:

Վալենտին Սոբոլեւն ընդգծել է երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ վստահություն հայտնել, որ բոլոր միջոցառումները լիարժեք կյանքի կկոչվեն` համագործակցության ծրագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ