News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բաթումիի հասարակությունը դեմ է քաղաքում նոր մզկիթի կառուցմանը: Այս մասին հայտարարել է «Ծառայիր Վրաստանին» շարժման առաջնորդ Մուրման Դումբաձեն: 

«Մենք դեմ չենք Աջարիայում կամ էլ Վրաստանի որեւէ այլ շրջանում ցանկացած վերականգնողական աշխատանքներին, սակայն կտրականապես դեմ ենք  նոր մզկիթի կառուցմանը: Մենք` Բաթումիի բնակիչներս, բոլորին խոստանում ենք. Կկառուցվի նոր մզկիթ` կքանդվի բուլդոզերներով», - Դումբաձեի խոսքերն է մեջբերում «Գռուզիա online»-ը` հղում անելով  «Վերսիա» թերթին:

Ավելի վաղ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանման նախարար  Նիկա  Ռուրուան հայտնել է, որ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակութային հուշարձանների վերաբերյալ:

Ռուրուան հայտարարել է, որ Օշկիի եւ Իշխանի վանքերի վերականգնման աշխատանքներին կմասնակցեն վրացի մասնագետներ: Ըստ նախարարի` թուրքական մշակութային ժառանգությունը, որը գտնվում է Վրաստանի տարածքում, նույնպես կվերականգնվի: 

Թուրքիայի մշակույթի նախարարն իր հերթին հայտարարել է, որ վրացական եկեղեցիների վերականգնողական աշխատանքների փոխարեն վրացական կողմը տարածք կտրամադրի Ազիզեյ մզկիթի կառուցման համար: Բացի դրանից, վրացի շինարարները թուրք մասնագետների օգնությամբ կվերականգնեն Ախալցխայում Ահմեդի համալիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ