News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուվութօղլուն ԱՄՆ մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայում ձերբակալված 49 թուրք լրտես-սպաների ձերբակալության հետ կապված հարցին, Դավութօղլուն նշել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նման բան չկա։ Ո՞վ ունի այդ 49 թուրքերի անունները, թող հայտնի դրանք։ Ներկա պահին հոգեբանական պատերազմ է ընթանում»,-ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Սիրիայում գործունեություն ծավալող 49 թուրք լրտեսներ են ձերբակալել, որից հետո Թուրքիան նրանց ազատ արձակելու համար Սիրիայի հետ բանակցություններ է վարում։

Նշվում է, որ Սիրիան թուրք լրտես-սպաներին ազատ արձակելու համար Թուրքիային 3 պայման է առաջադրել. Թուրքիան պետք է հանձնի Թուրքիայում գտնվող ազատ սիրիական բանակի անդամներին, վերջ դնի նրանց հարձակումներին Թուրքիայի տարածքից եւ չզբաղվի նրանց ռազմական կրթությամբ։

Հրապարակման մեջ նշվում է, թե Սիրիան ցանկություն է հայտնել, որ իրանական կողմը եւս ներկա լինի Թուրքիայի հետ ընթացող բանակցություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել