News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Մարս» գործարանը քարամշակման թվային հաստոցների տեխնոլոգիա է մշակել: Ինչպես NEWS.am-ին ասաց ընկերություն գործադիր տնօրեն Արման Սարգսյանը,  հաստոցներն արդեն սերիական արտադրությունում են, 2012թ-ին նախատեսվում է  արտադրել  20 -30 հատ: Մեկ հաստոցի արժեքը կազմում է մոտավորապես 100 հազ. դոլար:

«Մեն կարող ենք նաեւ այդ տիպի հաստոցների համար շարժիչներ պատրաստել,  որոնց համար եւս առանձին տեխնոլոգիա է մշակված: Վերջերս մենք հաստոցը ներկայացրեցինք Գրեմանիայի արդյունաբերական ցուցահանդեսում:  Նման տեխնոլոգիաներ աշխարհում արդեն կան, սակայն մենք  կփորձենք մրցունակ լինել շուկայում»,-ասաց Սարգսյանը:

Հաջորդ քայլը լինելու է  քարի եւ մետաղի մշակման համար բարձր ճշգրտությամբ  լազերային հաստոցների յուրացումը: «Մենք մշակել ենք այդ հաստոցներում մանրաթելային լազերի ինտեգրման տեխնոլոգիա, որը կմեծացնի հաստոցների աշխատանքի արագությունն  ու ճշգրտությունը»,-նշեց Սարգսյանը: Նման հաստոցի արժեքը կարող է հասնել մոտ մեկ միլիոն դոլարի:

Նշենք, որ «Մարս» գործարանի կառավարիչը Ռուսաստանյան «Սիտրոնիքս» տեխնոլոգիական կոնցեռնն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ