Ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է, մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, չտեսնեմ ապացույցներ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը գործակալ է, ինչու իր նախագահության տարիներին չի կարողացել այդ վտանգը չեզոքացնել։
«Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել, ես ո՞նց ասեմ, որ թուրքական գործակալ է, եթե ձեռից տակ փաստաթուղթ չկա։ Բայց որ նա ամբողջ մխտառեց, ամբողջ փչացրեց, դա միանշանակ է։
Ես իր գործողություններում հանցակազմ պարունակելու մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել բազմաթիվ խախտումների մասին, և սահմանադրության, և Հայաստանի Հանրապետության օրենքների։ Հիմա դուք բնորոշեք, այդտեղ հանցակազմ կա՞, դավաճանություն կա՞, գործակալի մասնակցություն կա՞, թե չէ, ինքներդ որոշեք»,–ասաց նա։
Խոսելով իր նկատմամբ հարուցված քրգործի մասին, երրորդ նախագահը նկատեց, որ Եռաբլուր անվանումը հատում է շեշտվում. ««Մի հատ նայեք, տեսեք, իշխանական լրատվամիջոցները ինչպես էին այս գործը ներկայացնում։ Այնտեղ Իսակովի պողոտա չկար, ամբողջը, Եռաբլուր, Եռաբլուր։ Տեսեք Հ1-ը ինչպես էր ներկայացվել, իշխանական լրատվամիջոցները ինչպես են ներկայացնում, ակնհայտ չի՞»։











