News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպան արմատապես պետք է վերանայի իր մոտեցումները Հայոց ցեղասպանության ճանաչման եւ նրա ժխտման քրեականացման հարցում: Այս մասին Երեւանում փետրվարի 14-ի մամլո ասուլիսում նշել է Սլովակիայի Ազգային ժողովի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:

Ըստ Միկլոշկոյի` Եվրոպան 20-րդ դարում մի քանի ցեղասպանությունների ականատես է դարձել, եւ դրանցից առաջինը Հայոց ցեղասպանությունն էր: «Դժբախտաբար, Եվրոպան մինչեւ այժմ չի հասկացել, որ հետագա հանցագործությունների հիմքը դարձել է Հայոց ցեղասպանությունը», - նշել է Միկլոշկոն: Ըստ նրա` Սլովակիան գիտակցել է հարցի նշանակությունը եւ օրրենսդրության մեջ համապատասխան հոդված է մտցրել: Մասնավորապես, նախատեսված է երկրի տարածքում, իսկ Սլովակիայի քաղաքացիների համար` նաեւ դրա սահմաններից դուրս Հայոց ցեղասպանության ժխտման համար ենթարկել 3-ից մինչեւ 5 տարի ազատազրկման:

Այժմ նմանատիպ օրենքի ընդունման գործընթաց է սկսվել Ֆրանսիայում, հիշեցրել է Միլոշկոն` ավելացնելով, որ ամենայն հավանականությամբ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը փետրվարի 21-ին որոշում կկայացնի:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ցեղասպանությունների, այդ թվում նաեւ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ էր ընդունել: Սակայն հետո մի խումբ սենատորներ որոշումը բողոքարկել են Սահմանադրական դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ