News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի զորամասերից մեկում զինծառայողին ծեծի ենթարկելու խնդրով այժմ զբաղվում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը, որն անհապաղ գործողություններ է ձեռնարկել այս հարցը պարզաբանելու կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Facebook-ի էջից:

Նրանց փոխանցմամբ`  խնդրին հետեւում է նաեւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը, որը ներգրավվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կաներ Անդրեասյանի միջնորդությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքացի Կարինե Կիրակոսյանն այսօր` փետրվարի 15-ին, զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ հայտնել, որ Ղարաբաղի զորամասերից մեկում ծառայող իր որդին պարբերաբար ծեծի է ենթարկվում սպայական անձնակազմի կողմից:Ըստ այդմ, 20-ամյա զինծառայող Կիրակոսյանն օրեր առաջ իրեն զորամասում ծեծելու մասին նույնիսկ տեղյակ է պահել ՔԿՀ-ում իր պատիժը կրող հորը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ