News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի` Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը կազմակերպված մի միջոցառման ժամանակ հայտարարել է, թե Ֆրանսիայում էլ կասի, որ Հայոց ցեղասպանություն չի եղել:

Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ`  միջոցառման ժամանակ Էգեմեն Բաղըշին խնդրել են մեկնաբանել Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար իր դեմ սկսված հետաքննությունը: Բաղըշը պնդել է, թե իր մեկնած վայրերում ինքը չի կարող տարբեր կերպ մտածել մի հարցի շուրջ: «Ես ինչ որ մեկի կրած դառնությունները հերքելու նպատակ չունեմ, սակայն ամեն մի դառնություն ցեղասպանություն չէ: Ես դա Շվեյցարիայում ասացի, Ֆրանսիայում էլ կասեմ: Աշխարհի բոլոր մասերում էլ կասեմ: Մեր ձեռքին եղած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ցեղասպանություն չի եղել:  Թող ապացուցեն, դրանից հետո կխոսենք»,-նշել է Բաղըշը` հավելելով, որ այդպես վստահ խոսում է, քանի իր հետեւում կանգնած է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  

Նշենք, որ  Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ նա Դավոսի տնտեսական համաժողովից վերադառնալու ժամանակ Ցյուրիխում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ