News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2011-ի ամռանը, Եգիպտոսի Լուքսորի արեւմտյան մասում ընթացող Ամենհոտեպ Երրորդի թաղման տաճարի պեումների ընթացքում կահիրեաբնակ հնագետ-եգիպտագետ, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության անդամ Հուրիկ Սուռուզյանի արշավախումբը հայտնաբերել էր Ամենհոտեպ Երրորդ փարավոնի ալեբաստրե արձանը /կոլոսը/: Մասնագետների պնդմամբ, այն համարվում էր Մեմնոնի կոլոսի հյուսիսային զույգը` կատարված Հաթնուբի քարհանքի քարով:

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս երկու արձանները, որ հավանաբար կործանվել էին հզոր երկրաշարժից, մասնագետները համարում են բացառիկ` չափերի եւ պահպանվածության տեսանկյունից:

Հուրիկ Սուռուզյանն այսօր էլ-փոստով տեղեկացնում է, որ ընդամենը մի քանի օր առաջ` 2012թ. փետրվարի 13-ին Ամենհոտեպ Երրորդի կոլոսը հաջողվել է կանգնեցնել իր նախաստեղծ տեղում: Կոլոսի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2012թ. մարտի 1-ին` Եգիպտոսի Հնությունների հարցերով պետական նախարարի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ