News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի էպատաժային երգչուհի Ժաննա Ագուզարովան ԱՄՆ-ում հմտանում է արվեստի նոր ճյուղի մեջ, աբստրակտ նկարներ է նկարում:

Ժաննա Ագուզարովայի որոնումներով զբաղվել է «Собеседник» պարբերականը, որը ռուս ներգաղթյալներից է հարցրել, թե ինչ են լսել Լոս-Անջելեսում բնակվող երգչուհու մասին: Մի կին ասել է, թե Ժաննային արդեն նկատել են ժամանակակից պատկերասրահները:

Պարբերականը նկատում է, որ Ժաննա Ագուզարովային  գումար է անհրաժեշտ, քանի որ միշտ էլ անուշադիր է եղել փողի նկատմամբ, մինչ պրոդյուսերները միլիոններ են աշխատել նրա միջոցով: Ըստ շրջանառվող լուրերի, նա այսօր էլ պարտքով փող է ուզում ծանոթներից:

Պարբերականը նաեւ փորձել է պարզել, թե ինչու սկանդալային երգչուհին չդարձավ թիվ մեկը ռուսական էստրադայում: «Բրավո» խմբի նախկին պրոդյուսեր Ալեքսանդր Ալեյնիկը պնդում է, որ նրանից վախենում էր Ալլա Պուգաչովան, ով էլ Ժաննային դուրս մղեց «Բրավո» խմբից, պպտեցրեց ու թողեց բախտի քմահաճույքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ