News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Երեւանի մի շարք բանկերում տեխզնման կտրոններ չկան։ Այս մասին NEWS.am-ին ահազանգում են վրդովված վարորդներ, ովքեր ցանկանում են ձեռբերել տեխզննման կտրոններ։ «Երեւանի կենտրոնում գտնվող մի շարք բանկեր եմ արդեն այցելել, որ տեխզննման կտրոն ձեռքբերեմ, բայց ասում են չկա, հնարավոր է մեկ շաբաթից լինի»,- ասաց խմբագրություն զանգահարած վարորդներից մեկը՝ ավելացնելով, որ տեխզննման կտրոնի ժամկետանց, կամ բացակայության դեպքում Ճանապարհային ոստիկանությունը առանց պատճառաբանություններ լսելու 50 հազար դրամ տուգանքի ակտ է գրում։

Ըստ մեր տեղեկությունների՝ կտրոններ մասնավորապես չկան «ՎՏԲ Արմենիա» գլխավոր մասնաճյուղում, «Հայբիզնեսբանկի» գլխավոր մասնաճյուղում, «Յունիբանկի» Կասկադի մոտակայքի մասնաճյուղում, «ԲՏԱ բանկի» Սախարովի հրապարակի մասնաճյուղում։

NEWS.am-ի խմբագրություն զանգահարած մեկ այլ վարորդ, ով մեքենա է ներմուծել տեղեկացրեց, որ տեխզննման կտրոն չգտնելու պատճառով չի կարողանում մեքենան հաշվառման տանել։

Հիշեցնենք, որ ավտոմեքենաների տեխզննման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար կառավարությունը փոփոխել է ընթացակարգը, որի համաձայն վարորդները կտրոնները պետք է ձեռքբերեն բանկերից, տեղում կատարելով պետական մուծումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ