News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարարությունը իսրայելական  IAI եւ Elbit ռազմական արդյունաբերության մեջ մասնագիտացված ընկերությունների՝ Թուրքիային հետախուզական սարքավորումներ վաճառելու հետ կապված արտահանման թույլտվությունը չեղյալ է հայտարարել։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝  իսրայելական այդ 2 ընկերությունները արտադրում են թուրքական F-4 ռազմական օդանավերի համար հետախուզական տեսախցիկների համակարգեր։ Թուրքիան այդ ընկերությունների հետ 2008-ին կնքել էր 165 մլն դոլարի համաձայնագրիր, իսկ 2009-ին կատարել էր նախնական վճարում։

Հիշյալ հետախուզական սարքավորումները դեռեւս չէին տեղադրվել թուրքական ռազմական օդանավերի վրա։

Նշվում է, որ եթե խնդիրը չլուծվի, թուրքական կողմը մտադիր է դիմել միջազգային դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ