News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ, Երեւանի զբոսայգիներում, պուրակներում եւ մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման եւ կանաչապատման լայնածավալ  աշխատանքներ:

«Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Երեւանը բոլոր համար դառնա հանգստի հաճելի գոտի»,- նշել է բնապահպանության վարչության պետը:

Նախատեսված աշխատանքների շրջանակում Երեւան մտնող ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը, զբոսայգիների, պուրակների եւ այլ կանաչ գոտիների շուրջ 35 հեկտար տարածքով համապատասխան հատվածները կձեւավորվեն նոր սիզամարգերով, 6 հեկտար էլ կընդգրկեն ծաղկային տարածքները: Դրանց մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի 27 հազար գծամետր ոռոգման  ցանց: Մշտադալար ու դեկորատիվ ծառերով եւ թփերով կավելանան մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաեւ այգիներն ու պուրակները:  ՀՀ մարզերից այդ նպատակով ներկրվել է ավելի քան 19 հազար խմ բուսահող եւ կարմիր ավազ:

«Մենք շարունակելու ենք մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման եւ ծառերի համարակալման աշխատանքները: Ընդամենը մեկ տարի անց կանաչապատ տարածքների տարբերությունն ակնհայտ կլինի»,- նշել է Ավետ Մարտիրոսյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում լուրջ աշխատանքներ կտարվեն բակերի բարեկարգման եւ կանաչապատման ուղղությամբ: Բնակիչների հանգստի կազմակերպման նպատակով բակային հատվածներում կտեղադրվեն զրուցարաններ ու նստարաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ