News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2011 թ. վերջին կազմել են 1,337 տրլն դրամ  (ընթացիկ փոխարժեքով` 3,4 մլրդ դոլար): 2010թ. համեմատ վարկային ներդրումների ծավալն աճել է 34%-ով կամ 336 մլրդ դրամով:

Դեպոզիտների ծավալը կազմել է 1,053 տրլն դրամ կամ մոտ 2,7 մլրդ դոլար, ինչը դրամային արտահայտությամբ  36%-ով բարձր է 2010թ. մակարդակից: Համախառն  ակտիվները կազմել են 2,074 տրլն դրամ (2010թ. համեմատ` 32,3%-ով ավելի) կամ մոտ 5,3 մլրդ դոլար:  Համախառն կապիտալը կազմել է 375 մլրդ դրամ կամ  շուրջ 960 մլն դոլար:

Ակտիվների միջին եկամտաբերությունը (ROA) կազմել է 2,36%, կապիտալինը (ROE)` 12,55%:

Ընդհանուր վարկային պորտֆելի կառուցվածքում առեւտուրը զբաղեցնում է 21%,  արդյունաբերությունը` 19%,  սպառողական վարկերը` նույնպես 19%, շինարարությունն ու հիպոթեքը` 8-ական տոկոս, գյուղատնտեսությունը` 6%: 2010թ. համեմատ, տնտեսության մեջ վարկային ներդրումներն աճել են 44,3%-ով:

Վարկային ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ կազմել է  34,9%, ինչը  6,3 տոկոսային կետով գերազանցում է 2010թ. մակարդակը: ՀՆԱ-ի նկատմամբ ակտիվների հարաբերակցությունը կազմում է 54,2%, ֆիզիկական անձանց ներդրումները` 14,6%:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ