News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

 Megaupload ֆայլափոխանակման ցանցի հիմնադիր Քիմ Դոթքոմը գրավի դիմաց ազատ է արձակվել: Նոր Զելանդիայի դատարանը նման որոշում է կայացրել, երբ համոզվել է, որ Դոթքոմը չի կարող լքել երկիրը, քանի որ նրա բոլոր հաշիվները սառեցվել են, իսկ գույքը` առգրավվել:

Megaupload-ի հիմնադիրն ազատվելուց հետո հայտնել է, որ պայքարելու է  իրեն ԱՄՆ-ին հանձնելու որոշման դեմ, հայտնում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները Դոթքոմին մեղադրում են հեղինակային իրավունքների խախտման, խարդախության, դրամաշորթության եւ փողերի լվացման նպատակով  դավեր նյութելու մեջ: Ըստ նրանց տվյալների` Megaupload ֆայլափոխանակման կայքի գործունեությունը երաժշտական եւ կինոարդյունաբերությանը  500 միլիոն դոլարի չափով վնաս է հասցրել: 

Դոթքոմը ձերբակալվել էր հունվարի 19-ին Նոր Զելանդիայում Megaupload-ի երեք այլ աշխատակիցների հետ: Հենց նույն օրն էլ ծառայությունը դադարեցրել էր իր աշխատանքը:

Դոթքոմը վերջինն էր, ում գրավի դիմաց ազատ են արձակել, մնացած ձերբակալվածներն ավելի վաղ էին ազատ արձակվել: Հայտնվել էր, որ նրանց ազատության հիմնական պայմաններից մեկն է եղել համացանց մուտք գործելու արգելքը:

Փետրվարի 17-ին Դոթքոմին խարդախության եւ հեղինակային իրավունքների խախտման 8 հոդվածից բաղկացած նոր մեղադրանքներ էին ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ