News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 22-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, նախագահը ողջունել եւ կարեւորել է պատվիրակության այցը մեր երկիր՝ նկատի առնելով Հայաստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը: Այսօրինակ այցելություններն ու շփումները, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն են՝ տեղում ծանոթանալու իրավիճակին եւ օբյեկտիվ կարծիք կազմելու:

Հանրապետության ղեկավարը եւ Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները քննարկել են 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքն ու խնդիրները, անդրադարձել Հայաստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ