News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2012 թվականին ԱԼՌՈՍԱ ընկերությունը 25-30 %–ով կավելացնի ալմաստների մատակարարումը հայկական ձեռնարկություններին:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի» պատվավոր նախագահ Գագիկ Աբրահամյանը` ԱԼՌՈՍԱ-ի նախագահ Ֆյոդոր Անդրեեւի հետ հանդիպումից հետո: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնում են ԱԼՌՈՍԱ-ի մամուլի ծառայությունում, հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ավելացնել գործակցության ծավալները: «Հանդիպման ժամանակ Ֆ. Անդրեեւն ընդգծել է, որ ծավալների կտրուկ աճը կարող է հանգեցնել վերավաճառքի դրսեւորումների: ԱԼՌՈՍԱ-ն շահագրգռված չէ դրանում, քանի որ միջկառավարական հանձնաժողովում բանակցությունների ժամանակ խոսքը Հայաստանում աշխատատեղերի ստեղծման մասին է: Նշվել էր նաեւ, որ 2011 թ-ի 4-րդ եռամսյակում Հայաստանի ձեռնարկությունները զգալիորեն նվազեցրել են ներմուծման ծավալները, թեեւ այն կարող էին պահել նախկին մակարդակի վրա»,- նշել են ԱԼՌՈՍԱ ընկերությունում:

Գագիկ Աբրահամյանը նշել է. «Այո, ճիշտ է, անցյալ տարվա 4-րդ եռամսյակում ներմուծման ծավալները զգալիորեն նվազել են, ինչը պայմանավորված էր միջազգային շուկայում հումքի պահանջարկի կտրուկ անկմամբ: Այնպես որ գործընկերների մտահոգությունն արդարացի է: Այդուհանդերձ, հայկական ձեռնարկությունները ԱԼՌՈՍԱ-ի հետ աշխատելու մեծ փորձ ունեն, իսկ Ֆյոդոր Անդրեեւը լավ տեղյակ է հայկական ձեռնարկությունների հնարավորություններին: Այդ պատճառով ԱԼՌՈՍԱ–ի նախագահը գործընկերաբար է գնահատել իրավիճակը: Դրա շնորհիվ ձեռք է բերվել համաձայնություն, որ ԱԼՌՈՍԱ-ի կողմից մատակարարվող հումքի ծավալները 2012 թ-ին կավելանան 25-30 %–ով»:

 Հիշեցնենք, համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, 2011 թ-ին հայաստանյան ձեռնարկություններն ԱԼՌՈՍԱ-ից ձեռք են բերել 43մլն դոլարի անմշակ ալմաստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ