News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանը պետք է դատի տա Ադրբեջանին Խոջալուի դեպքերի մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Հայաստանի իշխանություններն ու հայ ժողովուրդը միայն հիմա են գիտակցում տեղեկատվական պատերազմի կարեւորությունը: Այս մասին  փետրվարի 22-ի մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Հարկավոր է դատի տալ Ադրբեջանին Խոջալուի դեպքերի մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ ադրբեջանական խաղաղ բնակչության ջարդերը իրագործել է Ադրբեջանի ժողովրդական ճակատը` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում: Այդ ամենի մասին ճշմարտությունը պարզել է լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւը, որն այդ մասին տեղեկացրել է նախագահ Այազ Մութալիբովին, վերջինս էլ խորհուրդ է տվել չհրապարակել դա, քանի որ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ: Այդ լրագրողն սպանվել է որոշ ժամանակ անց», - ընդգծել է քաղաքագետը:

Ըստ նրա` այն ժամանակ ղարաբաղյան ուժերը Բաքվին հայտնել էին Խոջալուի ազատագրման համար ռազմական գործողությունների նախապատրաստության մասին, խնդրել էին դուրս հանել խաղաղ բնակիչներին նշված մարդասիրական միջանցքով: Ադրբեջանը հնարավորություն ուներ դուրս բերել խաղաղ բնակիչներին, իսկ նախագահ Մութալիբովը բազմիցս ցուցումներ էր տվել դա անելու համար, որը տեղի չի ունեցել:

«Բանն այն է, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատը Մութալիբովին ընդունում էր որպես Մոսկվայի դրածո, որին պետք է տապալել: Հենց այդ պատճառով էլ խաղաղ բնակիչներին չէին ցանկանում դուրս բերել, իսկ վերջին պահին իրենք էլ են փորձել դա անել եւ ուղեւորվել են Աղդամ: Աղդամի մերձակայքում` ադրբեջանական կողմի վերահսկման տակ գտնվող տարածքում էլ նրանք սպանվել են», - նշել է փորձագետը:

Մանասյանը նշել է, որ չեխ լրագրողուհի Դանա Մազալովան պատմել է այն մասին, որ տեսել է ադրբեջանական օպերատոր եւ հեռուստալրագրող Չինգիզ Մուսթաֆաեւի նկարահանած կադրերը. նա միակ մարդն է եղել, ով նկարահանել է այնտեղ զոհված մարդկանց: Առաջին անգամ, երբ նա նկարահանում էր զոհված մարդկանց, նրանց մարմիններն ամբողջական էին, իսկ արդեն մի քանի օր անց Մուսթաֆաեւը ցնցված է եղել փոփոխություններից, քանի որ մարմիններն այլանդակված են եղել. «Ո՞վ կարող էր դա անել, բացի ադրբեջանական զորքերից, եթե այդ տարածքները նրանց վերահսկողության տակ են գտնվել»:

Ըստ փորձագետի` եթե Խոջալուի դեպքերի ճշմարտությունը հանրությանը հասու դառնա, ապա դա մեծ հարված կլինի ադրբեջանական ժողովրդի համար, քանի որ կպարզվի, թե ինչի կարող է գնալ ղեկավարությունը իշխանության հասնելու համար: Մի կողմից դա վախեցնում է ադրբեջանական իշխանություններին, մյուս կողմից էլ ստիպում է նրանց ցուցադրել իրենց ագրեսիվ ակտիվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ