News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Տորոնտոյում հիմնադրված «Lydian International» ընկերությունը, որը Հայաստանում իրականացնում է ոսկու արդյունահանման «Ամուլսար»  նախագիծը,  երաշխիքային սինդիկատ է նշանակել 40 մլն կանադական դոլար ներգրավելու համար, որպեսզի ավարտին հասցնի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները, ինչպես նաեւ ֆինանսավորի դրա վրացական նախագծի հետազոտությունները:

Ինչպես  տեղեկացնում է «MiningWeekly.com»-ը, ընկերությունը նախատեսում է հետազոտություններն ավարտել երկրորդ եռամսյակի վերջին, իսկ առաջին արտադրանքի  թողարկումը նշանակված է  2014 թվականին:

2011թ. հուլիսի նախնական տնտեսական գնահատականով` «Ամուլսար»  նախագիծը տարեկան 123 000 ունցիա կստանա առաջին երեք տարիների ընթցքում, այնուհետեւ քանակը կհասնի 256 000 ունցիայի: Համաձայն հետազոտության` նախնական կապիտալ ծախսերը կկազմեն 162,6 մլն դոլար:

 «GMP Securities»-ը եւ «Scotiabank»-ը ղեկավարում են երաշխիքային սինդիկատ, որը  «Lydian International»-ին  15,6 մլն բաժնետոմսեր կվաճառի` յուրաքանչյուրը 2,56 կանադական դոլար արժեքով: Պայմանավորվածություն կա նաեւ լրացուցիչ  2,3 մլն բաժնետոմսերի բաշխման մասին` 6 մլն կանադական դոլարով:

Նախքան բաժնետոմսերի վաճառքը միջազգային ֆինանսական կորպորացիան տնօրինում էր ընկերության 16%-ը, իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը` բաժնետոմսերի 7%-ը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ