News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Նիկոլաս Կլեյտոնի հոդվածը` հրապարակված «Asia Times»-ում:

Անցած ամիս Հարավային Կովկասում իսրայելցի դիվանագետների դեմ հարձակումների փորձերը Վրաստանում եւ Ադրբեջանում առաջացրին վախեր, թե տարածաշրջանը կարող է նոր մարտադաշտ դառնալ մեծ տերությունների քաղաքականությունների պայքարում:

Նաեւ անցած շաբաթ Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին հանձնեց բողոքի նոտա` հայտարարելով, որ Ադրբեջանն օգնել է իսրայելական հետախուզությանը հունվարին սպանել միջուկային ֆիզիկայի իրանցի գիտնականի: Իրանը պնդում է, որ Ադրբեջանը գիտակցաբար թույլ է տվել մարդասպաններին հեռանալ իր տարածքով:

Իրանն ու Ադրբեջանն ամբողջ շաբաթվա ընթացքում փոխադարձում են մեղադրանքներ, սակայն լուռ էր Վրաստանը: Թեեւ արեւմտամետ նախագահ Սահակաշվիլին սերտ կապեր ունի ԱՄՆ-ի հետ, սակայն նա հարաբերություններ է զարգացնում նաեւ Իրանի հետ` ստորագրելով առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր:

Կոլումբիական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ հասարակական գործերի դպրոցի պրոֆեսոր Լինքոլն Միթչելը հայտարարեց, թե Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպն ընդգծեց Սահակաշվիլիի դիրքորոշման սին լինելը:

«Եթե դուք իրանցիներին թույլ եք տալիս գալ առանց վիզայի, ապա տեղի կունենան նաեւ այդպիսի դեպքեր: Իրանի դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ հստակ է: Եվ հստակ է, որ իրանցիները կարող են գալ եւ վատ բաներ անել Ամերիկայի եւ Վրաստանի ընկերների դեմ»,-ասում է Միթչելը:

Սահակաշվիլիի ռեժիմի մասին գիրք գրած Միթչելը հայտարարել է, որ Վրաստանի ամերիկացի հովանավորները դեռ փորձ չեն արել ստիպել Թբիլիսիին հեռու մնալ Իրանից, սակայն ամեն ինչ կարող է փոխվել:

Լոնդոնի համալսարանաի Իրանական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Արշին Ադիբ Մողադամը ասում է, որ թեեւ Հարավային Կովկասի երկրները Արեւմուտքից ակնկալում են ներդրումներ եւ անվտանգության երաշխիքներ, սակայն նրանք նաեւ չեն շտապի խզել կապերը Իրանի հետ:

Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են հավասարակշռել հարաբերությունները տարածաշրջանային խաղացողների հետ, իսկ Վրաստանի դեպքում կարող է Սահակաշվիլին օգտագործել Իրանի հետ Արեւմուտքի լարվածությունը եւ աջակցություն կորզել ԱՄՆ-ից:

«Սահակաշվիլին անփոխարինելի չէ, բայց նա կարող է ասել, որ պատերազմի դեպքում ես պետք է մնամ եւ դառնամ վարչապետ»,- ասում է Միթչելը:

Դիտորդները մտավախություն ունեն, որ Վրաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած հարձակումները իսրայելցիների դեմ կարող է նախանշել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Շվեյցարիայում ստեղծված իրավիճակը: Հարավային Կովկասը նույնպես կարող է դառնալ լրտեսական պայքարի դաշտ:

«Կասկած չկա, որ յուրաքանչյուրն օգտագործում է Հարավային Կովկասը քողարկված պատերազմի համար»,- այս շաբաթ BBC-ին ասաց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Ռոնելին:

Թեեւ մինչեւ հիմա չկան ապացույցներ, որ ավտոմեքենաների պայթյունների հետ կապ ունի Իրանը, սակայն վերլուծաբանները նշում են, որ դրդապատճառների, հնարավորություների եւ նման վարքի համադրությամբ Իրանն ամենահավանականն է:

«Մենք ականատես ենք Իրանի եւ Իսրայելի հատուկ ծառայություների միջեւ ծավալվող ցածր մակարդակի ասիմետրիկ հակամարտության, որի ընթացքում չի հարգվում այլ երկրների տարածքն ու ինքնիշխանությունը»,- ասում է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում Եվրասիայի փորձագետ Ուեյն Մերին:

Քանի դեռ Վրաստանի պաշտոնյաները լռություն են պահպանում, Հայաստանն ու Ադրբեջանը  քննարկումներ անցկացրին դաշնակիցների հետ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 15-ին այցելեց ՆԱՏՕ-ի բրյուսելյան գրասենյակ, նաեւ հանդիպեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Հայաստանն Իրան գործուղեց փոխարտգործնախարարին եւ հայկական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ` «ամրապնդեց» հարաբերությունները Թեհրանի հետ` «հանուն խաղաղության եւ կայունության»:

Վրաստանն այժմ պետք է որոշի` կարո՞ղ է մոտ պահել ընկերներին, իսկ ընկերների թշնամիներին` ավելի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ