News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին եւ քննարկել մեր երկրում ձեւավորվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ղազախստանի հետ հարաբերություններին եւ պատրաստ ենք առաջիկայում եւս գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք զարգանան եւ ամրապնդվեն: Այսօրվա դրությամբ հայ-ղազախական հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ փոխհամաձայնություն չլինի: Երկուստեք առկա է ամբողջական փոխըմբռնում, ինչի համար ուրախ ենք», - ասել է վարչապետը: 

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ առկա է մեծ ներուժ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ դրանց մակարդակը չի համապատասխանում հայ-ղազախական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ տեսակետից, կարեւորվել է Հայաստանի եւ Ղազախստանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, ինչը կնպաստի գործարար կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը եւ Այիմդոս Բոզժիգիտովը մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը խնդրել է մեր երկրի աջակցությունը՝ «Էքսպո-2017» միջազգային տնտեսական ցուցահանդեսն Աստանայում անցկացնելու հայտը պաշտպանելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ