News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ն արդեն նախկին Կարմիր բանակի օրն է, սակայն սովորույթի ուժով այն նշում են նաեւ Հայաստանում: Այսօր կառավարության պատվիրակությունը կայցելի մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգի եւ ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի շիրիմի անմար կրակի մոտ:

1918 թվականի փետրվարի 23-ին բոլշեւիկյան զորքերը Պսկովում եւ Նարվայում հաղթել են գերմանական զորքերին, որից հետո Լենինը  հրամանագիր է ստորագրել Բանվորագյուղացիական կարմիր բանակ կազմավորելու մասին: 1922թ. այդ ամսաթիվը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր:

Խորհրդային միության փլուզումից հետո, Ռուսաստանում այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր: Հայաստանում ազգային բանակի օրը նշվում է հունվարի 28-ին, որը տարեց տարի արմատավորվում է հասարակության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ