News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Հայաստանի Բայբուրթի շրջանը (Բաբերդ) գրավելուց 94 տարի անց Բայբուրթի թուրք քաղաքապետը կազմակերպում է տոնական միջոցառում` ի նշան Բայբուրթը հայերից «ազատագրելու» եւ հանդես գալիս հայերի դեմ թշնամանք ու ատելություն պարունակող հայտարարությամբ:

Այսպես ասած «ժողովրդավարացած» Թուրքիայում 21-րդ դարի քաղաքապետը քաղաքի կենտրոնում կազմակերպում է ներկայացում, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես էին հայերը սպանում անմեղ թուրքերին, իսկ «հերոս» թուրք զինվորները «ազատագրում» Բայբուրթը:

Ավելին, Էրդողանի կուսակից թուրք քաղաքապետ Հաջը Ալի Փոլաթն իր հայտարարության մեջ նշում է, թե պետք է ճանաչել թշնամուն, մեծացնել քինախնդիր երիտասարդություն:

Քաղաքապետի ներկայացումն ու հայտարարությունը խիստ բարկացրել է նաեւ թուրք հայտնի վերլուծաբան, CNNturk եւ Kanal D հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդին, ով ուղիղ եթերում խիստ քննադատության է ենթարկել ատելություն սերմանող քաղաքապետին:

«Ոչ, քաղաքապետ, դուք սխալ ենք, եւ ավելին, շատ սխալ: Դուք ատելության սերմեր եք աճեցնում: Այդ ներկայացումն ատելության ներկայացում էր»,-նշել է Բիրանդը` ուղիղ եթերում չթաքցնելով իր բարկությունը:

Արթուր Հակոբյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ