News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, թե ով է գործարար Սիլվա Համբարձումյանը:

Այս մասին նա հայտարարեց այսօր` փետրվարի 23-ին, մամուլի ասուլիսում, արձագանքելով այն լուրերին, թե ՀՀԿ-ն չի ցանկանում գործարար Սիլվա Համբարձումյանին տեսնել իր շարքերում:

Երբ լրագրողները հիշեցրեցին, որ նա հայտնի դարձավ, երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրապարակավ ապտակեց նրան, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Այ տեսնո՞ւմ եք, մարդը կարող է ինչ-որ մեծ քամիներ բարձրացնել եւ հայտնի դառնալ, բայց ես այդպես մոռացության տամ, որի համար ներողություն եմ խնդրում: Ես Սիլվա Համբարձումյանին, ոչ տեսել եմ, ոչ լսել, ոչ էլ բարեւել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

Հիշեցենք նաեւ, որ  դեկտեմբերի 13-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Սուրեն Խաչատրյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին:

Ավելի ուշ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ կառաջադրվի այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվի Սուրեն Խաչատրյանը, իսկ ավելի ուշ նաեւմ հայտարարել էր, որ չի բացառվում, որ ինքը դառնա ՀՀԿ անդամ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ